ԱՄՆ-ում դպրոցականները երթեր կկազմակերպեն հաջակցություն զենքի նկատմամբ վերահսկողության խստացման

ԱՄՆ-ի Փարքլենդ քաղաքի (Ֆլորիդայի նահանգ) դպրոցի աշակերտները, որտեղ փետրվարի 14-ին սպանվեց 17 մարդ, երթեր կկազմակերպեն Վաշինգտոնում եւ ԱՄՆ-ի այլ քաղաքներում, որպեսզի իշխանություններից պահանջեն խստացնել երկրում հրազենի շրջանառության նկտամամբ վերահսկողությունը: Ակցիաները նախատեսված են մարտի 24-ին: Այդ մասին CNN հեռուստաընկերության եթերում հայտնել է «Մարջորի Սթուոնմեն Դուգլաս» դպրոցի աշակերտ Քեմերոն Քասկին:

«Մարտի 24-ին յուրաքանչյուր մեծ քաղաքում դուք կտեսնեք աշակերտների երթեր: Բախտախաղի են դրված մեր կյանքերը, վերջ ի վերջո հենց դա կբերի մեզ հաղթանակի: Մենք ցանկանում ենք դաս քաղել այդ ողբերգությունից եւ օգուտ բերել»,- ընդգծել է Քասկին, որը ներկայացնում է առաջիկա ակցիաների կազմկոմիտեն:

Նա հավաստիացրել է, որ իր համախոհները գործ չունեն դեմոկրատների եւ հանրապետականների միջեւ քաղաքական տարաձայնությունների հետ: «Պաշտոնատր անձանց մեր ուղերձը սա է: Դուք կա՛մ մեր կողմից եք, կա՛մ մեր դեմ եք: Մենք զոհվում ենք, մինչ մեծահասակ քեռիները հիմար են ձեւանում»,- ընթերցել է Քասկին կազմկոմիտեի պատրաստած ուղերձը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Աղբյուրը՝ 168.am