Դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնն ամուսնալուծվում է

Դերասաններ Ջենիֆեր Էնիսթոնն ու Ջասթին Թերուն ամուսնալուծվում են համատեղ կյանքի 2 տարիներից հետո։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Նրանց խոսքով՝ բաժանության մասին որոշումը եղել է «համատեղ»։ Որոշումն ընդունվել է անցած տարվա վերջին։

Հայտարարությունում աստղերն ասել են, որ ամուսնալուծության հարցերն իրենք կկարգավորեն մասնավոր կարգով։ Նրանք դեմ են տաբլոիդների շահարկումներին, այդ իսկ պատճառով պատրաստվում են ուղիղ հայտնել ճշմարտությունը։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ զույգը հարաբերություններում ճգնաժամային շրջան է վերապրում։ Օրերս Էնիսթոնը 49-ամյակը տոնել էր Մալիբուում, իսկ այդ ժամանակ նրա ամուսինը եղել է Նյու Յորքում։

Էնիսթոնն ու Թերուն սկսել էին հանդիպել 2011 թվականին, իսկ հարաբերություններն օրինականացրել են 4 տարի անց՝ 2015 թվականի օգոստոսին։ Նրանք երեխաներ չունեն։ 2000-2005 թթ. դերասանուհին ամուսնացած է եղել Բրեդ Փիթի հետ։

Աղբյուրը՝ 1in.am