Գիտնականները 3D տեխնոլոգիաների միջոցով վերականգնել են Նեֆերտիտի թագուհու պատկերը (լուսանկարներ)

Հին Եգիպտոսի ամենահայտնի թագուհիներից մեկի՝ Թութանհամոն փարավոնի հավանական մայրը համարվող Նեֆերտիտիի դեմքը հաջողվել է վերարտադրել առաջադեմ եռաչափ տեխնոլոգիաների միջոցով:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, Բիսթոլի համալսարանի գիտնականներից 500 ժամ է պահանջվել Հին Եգիպտոսի գեղեցկուհու պատկերը վերականգնելու համար:

Արդյունքում ստեղծվել է Նեֆերտիտիի կիսանդրին, որի զարդերի ստեղծման վրա աշխատել են հեղինակավոր Dior նորաձևության տան դիզայներները:

Այնուհանդերձ՝ որոշ մասնագետներ կարծում են, որ ներկայացված պատկերը չի համապատասխանում 3.400 տարի առաջ ապրած Նեֆերտիտիին, որն իրականում չէր կարող այսքան բաց գույնի մաշկ ունենալ ու եվրոպական արտաքինի տեր լինել:

Հայտնի է, որ եռաչափ կիսանդրին ստեղծելու համար եգիպտոսագետ Էյդեն Դոդսոնը հատուկ թույլտվություն է ստացել Եգիպտոսի իշխանություններից Նեֆերտիտի թագուհու մումիան մոտիկից հատուկ սարքավորումներով ուսումնասիրելու համար:

Նեֆերտիտին Եգիպտոսը կառավարել է մ.թ.ա. 1353-1336թթ. ու եղել է Թութանհամոն փարավոնի կա՛մ հարազատ, կա՛մ խորթ մայրը: Թագուհու ամբողջական անունը թարգմանվում է որպես «Աթոնի գեղեցկուհիներից ամենագեղեցիկը, գեղեցկուհին եկավ»:

Աղբյուրը՝ tert.am