Amazon-ը բացում է առանց դրամարկղի և վաճառողների առաջին խանութը

Amazon ընկերությունը բացում է առաջին խանութը, որտեղ չեն լինի վաճառողներ և դրամարկղային սարքեր։ Նախագիծը կգործարկեն ամերիկյան Սիեթլ քաղաքում այսօր, հաղորդվում է ռիթեյլերի թվիթերյան էջում։

Amazon Go-ի փորձարկումը, որը տևել է 1 տարի, ավարտվել է։ Այդ ընթացքում այն փորձարկել են ընկերության աշխատողները։

Գնորդը պետք է սմարթֆոնը կցի մուտքի պտուտակադռանը, որից հետո ընտրի իրեն անհրաժեշտ ապրանքները։ Խանութում կիրառվող տեխնոլոգիան թույլ կտա ճանաչել, թե ինչ է վերցնում այցելուն վաճառասեղանից և ինչը հետ դնում։ Այն հիմնված է համակարգչային տեսողության վրա, իսկ տեղեկությունը հաշվարկվում է ցուցիչների օգնությամբ։ Գնումների հաշիվը դուրս է գրվում կրեդիտ քարտից։ Գնորդը շտրիխ-կոդերը սքանավորելու կարիք չունի

Amazon-ը նման խանութ ստեղծելու մասին հայտնել էր 2016 թվականին։

Աղբյուրը՝ 1in.am