YouTube թարմացրել է ալիքների մոնետիզացիայի կանոնները

YouTube տեսահոսթինգը խստացրել է ալիքների մոնետիզացիայի օրենքները,–ասվում է Google-ի պաշտոնական բլոգում, որը տնօրինում է այս ծառայությունը։

Այսուհետ գովազդի տեղադրման համար YouTube-ի գործընկերները պետք է ունենան ոչ պակաս քան հազար բաժանորդ և վերջին տարվա ընթացքում ոչ պակաս քան չորս հազար ժամ դիտում։ Մինչ այդ խոսքը գնում էր միայն տաս հազար դիտումների մասին։

Նոր պահանջներն արդեն տարածվում են օգտատերերի վրա, ովքեր նոր են ցանկանում դառնալ YouTube Partner Program մասնակից։ Գործող գործընկերների համար փոփոխությունները ուժի մեջ կմտնեն փետրվարի 20-ից։

Բոլոր այս միջոցներով YouTube-ը փորձում է մաղել անընդունելի բովանդակությամբ ալիքները։

Աղբյուրը՝ 1in.am