«Քեզ լավ ես զգում, որ քո կրած զարդը, որն ունի համաշխարհային ճանաչում, իր վրա կրում է նաև հայի ազգանուն». Արամ Նիկոլյան

Զարդն իբրև ավանդական մշակույթի տարր հետաքրքրում է ցանկացածին, դե իսկ եթե այն համաշխարհային ճանաչում ունի, վրան էլ գրված է հայի ազգանուն, հետաքրքրությունը բազմապատկվում է:

Հայկական շուկայի հանդեպ արտադրողների հետաքրքրության մեծացմանը զուգահեռ աճում է նաև հայկականությունը գնահատող սպառողների թիվը:

Չէ որ, կրելով հայկական ծագում ունեցող զարդեր, սպառողը ոչ միայն ճանաչելի է դարձնում ազգային մշակույթն ու դառնում է դրա կրողն, այլև անմիջականորեն զարկ է տալիս հայրենական արտադրության զարգացմանը:

Հայկական բրենդի, շուկայում առաջատար խաղացողների՝ մասնավորապես «Թաթեոսսիան Լոնդոն»-ի մասին խոսել է դիզայներ Արամ Նիկոլյանը: