Varda-ն խոստովանել է՝ ինչպիսի տղամարդկանցից է զգուշանում

Վարդանուշ Մարտիրոսյանը, նույն ինքը` փոլ-դենսի աշխարհի չեմպիոն Varda-ն, «Ինստագրամ»-ում նոր լուսանկար է հրապարակել, որն ուղեկցվում է իր վախերի մասին գրառմամբ:

«Բոլորս էլ ունենք բարդույթներ ու վախեր, որոնք մեզ ավելի լավն են դարձնում, կամ էլ կործանում են… Մանկուց եղել եմ ուշադրության կենտրոնում. սկզբում ելույթ էի ունենում դպրոցի բոլոր համերգներին, հետո ամանորյա միջոցառումներին, ավելի ուշ՝ գիշերային ակումբներում, իսկ որոշ ժամանակ անց՝ մեծ հրապարակներում եւ հեռուստատեսությամբ: Թվում է՝ ի՞նչ բարդույթներ, բայց կկիսվեմ ձեզ հետ նրանով, ինչն անհանգստացնում էր ինձ նախկինում եւ, հնարավոր է, նաեւ այսօր: Իմ բեմական կերպարն էրոտիկ է, այդ պատճառով միշտ զգուշացել եմ տղամարդկանցից, որոնց դուր է գալիս իմ պարը: Չէի ցանկանում լինել ուղղակի գեղեցիկ աղջիկ, որը լավ է պարում, ես ուզում էի լինել լավ մարդ, եւ որ դա լիներ իմ գլխավոր «տաղանդը»»,-ասել է նա:

Պարուհին գրառման վերջում հույս է հայտնել, թե կարողացավ իր միտքը հասցնել հետեւողներին.«Միշտ հավատացել եմ՝ որքան գեղեցիկ է կինը, այնքան ավելի շատ պետք է չարչարվի իր ներքին գեղեցկության համար: Եվ իմ ամենամեծ վախն այն է, որ արտաքինս կարող է լինել ներաշխարհիցս ավելի գեղեցիկ»:

Աղբյուրը՝ bravo.am