«Հիմա ես մոլդովացի եմ». Կիրկորովն ասել է, թե ինչու իրեն հայ չի համարում

Հայտնի ռեփեր Բաստային (Վասիլի Վակուլենկո) տված հարցազրույցում ռուսական էստրադայի արքան բացահայտել է, թե իրականում ինքն ինչ ազգություն ունի։

Հայտնի ռուս երգիչ և կոմպոզիտոր Ֆիլիպ Կիրկորովը խոստովանել է, որ ինքը հայ չէ, այլ մարդ–international։

Այդ մասին արտիստը պատմել է GAZLIVE հաղորդման ընթացքում ռեփեր Բաստային տված հարցազրույցում։

«Մի՞թե երաժշտության մեջ կարևոր է, թե ով ես դու ազգությամբ։ Բոլորը գիտեն, որ ես բուլղարացի եմ, դա ակնհայտ փաստ է», – ասել է Կիրկորովը։

Միգուցե բանն այն է, որ հայերն ուղղակի չեն ուզում իրեն հայ համարել, հետաքրքրվել է Բաստան։

«Բոլորն ուզում են, որ ես իրենց ազգությանը պատկանեմ։ Վերջին ազգությունը, որն ինձ վերագրում են, մոլդովացին է, և ես դրա դեմ ոչինչ չունեմ։ Բոլորը գիտեն, որ կապ ունեմ «Եվրատեսիլի» հետ։ Ես երգ եմ գրել մոլդովական DoReDoS խմբի արտիստների համար», – ասել է երգիչը։

Ռուսական էստրադայի արքան հավելել է, որ հիմա նա մոլդովացի է, մի ժամանակ եղել է բելառուս, ուկրաինացի` հանդես գալով ռուսական դրոշի տակ «Եվրատեսիլ» միջազգային մրցույթում։

Կիրկորովը հավելել է, որ նա international է, և ազգությունը նրա համար ոչ մի կապ չունի։

Ֆիլիպի հայրը` Բեդրոս Կիրկորովը (Պետրոս Գրիգորյան) ծնվել է Բուլղարիայում։ Նա բուլղարացի, խորհրդային և ռուս երգիչ է` հայկական արմատներով։ Երգչի մայրը` Վիկտորյա Կիրկորովան է։ Ռուսական ԶԼՄ–ները հաճախ գրում են, որ երգչի մայրն ազգությամբ հրեա է։ Վիկտորյան մահացել է 1994թ–ին, երկարատև ու ծանր հիվանդությունից հետո։

Ի դեպ, Ֆիլիպն իր դստերն անվանել է Ալլա–Վիկտորյա (ի պատիվ Ալլա Պուգաչովայի և իր մոր։

Աղբյուրը՝ armeniasputnik.am