Շարլ Ազնավուրը հոսպիտալացվել է. նրա համերգը չեղյալ է հայտարարվել

Աշխարհահռչակ երգիչ, ֆրանսահայ երգահան Շարլ Ազնավուրը հիվանդանոց է տեղափոխվել Սանկտ Պետերբուրգում: Այնտեղ նախատեսված նրա համերգը չեղյալ է հայտարարվել։  «Նա վատ էր զգում համերգի փորձի ժամանակ։ Նրան, իր ընտրությամբ, տեղափոխել են Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներից մեկը։ Որևէ ճակատագրական բան չկա, նա պարզապես վատ է զգացել», – Այս մասին «Ինտերֆաքսին» տեղեկացրել է Օկտյաբրսկի համերգային կենտրոնի տնօրեն Էմմա Լավրովիչը։ Ապրիլի 25֊ին Օկտյաբրսկի համերգային կենտրոնում նախատեսված Շարլ Ազնավուրի համերգը չեղյալ է հայտարարվել։

Նյութի աղբյուրը ` Newsbook.am