Շուտով կրկին մայրիկ կդառնամ, բալիկս կծնվի ամռանը. Ինգա Արշակյան

Դեռ ամիսներ առաջ Life.panorama.am-ն իր աղբյուրների փոխանցմամբ տեղեկացել էր, որ երգչուհի Ինգա Արշակյանը երկրորդ անգամ է պատրաստվում մայրանալ, սակայն երգչուհին այն ժամանակ հրաժարվեց, որեւէ մեկնաբանություն տալ: Իսկ արդեն այս շրջանում Ինգայի կլորիկացած փորը համերգներից մեկի ժամանակ չի վրիպել մարդկանց աչքից:

Life.panorama.am-ը դարձյալ կապ հաստատեց նրա հետ՝ բարի լուրի շուրջ խոսելու նպատակով, մեզ հետ զրույցում Ինգան նշեց.

«Բնականաբար, այս պահին այդ թեմայի շուրջ չխոսելն անիմաստ է, ամեն ինչ երեւում է եւ ուրախ եմ, որ մարդիկ ուշադիր են ու կիսում են երջանկությունս: Այո, շուտով կրկին մայրիկ կդառնամ, բալիկս կծնվի ամռանը, բայց սրանից առավել թույլ տվեք տեղեկություն չհայտնել: Նախընտրում եմ, որ բալիկիս ծնունդից հետո խոսեմ նրա հետ կապված ամեն ինչի մասին»:

Ինգա Արշակյանը հրաժարվեց նաեւ բացահայտել փոքրիկի սեռը: Հետաքրքրվելով, թե ինչպիսինն են զգացողությունները երկրորդ հղիության ընթացքում, երգչուհին դարձյալ նախընտրեց շատ կարճ արտահայտվել.

«Հիմա սպասումներով լի հոգեվիճակում եմ: Անշուշտ, այս զգացողությունները, երջանկությունը ինձ արդեն ծանոթ է, ասես անցնեմ նույն ճանապարհով, բայց, միաժամանակ, նաեւ ամեն ինչ նոր է, քանի որ նոր բալիկ է՝ իրեն հատուկ ամեն ինչով, այդ թվում նաեւ զգացողություններով»,- ավարտեց Ինգան՝ խոստանալով բալիկի ծնունդից հետո պատմել նրա մասին:

Life.panorama.am-ը Ինգա Արշակյանին մաղթում է թեթեւ հղիություն եւ առողջ բալիկ:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Աղբյուրը՝ life.panorama.am