Ջեյ Զին պատմել է ամուր ընտանիքի գաղտնիքների մասին

Բեյոնսեն և Ջեյ Զին միասին են արդեն 16 տարի: Սակայն նրանց հարաբերությունները միշտ չէ, որ անամպ են եղել: Պարզվել է, որ ռեփերը բազմիցս դավաճանել է իր հայտնի կնոջը:

Այդ մասին առաջին անգամ հայտնի է դարձել անցյալ տարվա վերջին: Ի դեպ, երաժիշտն ինքն է խոստովանել դավաճանության մասին: Ամուսինները ցանկացել են բաժանվել, սակայն հետո որոշել են պահպանել ամուսնությունը՝ հանուն երեխաների:

Ջեյ Զին հայտնել է, որ հարաբերությունները հարթել իրենց օգնել է ընտանեկան հոգեբանը: Զույգը մի քանի տարի շարունակ այցելել է հոգեբանին և հետևել նրա բոլոր ցուցումներին:

Աղբյուրը՝ 1in.am