Սելենա Գոմեսի ընկերուհին երիկամը նրան նվիրաբերելուց հետո դեպրեսիայի մեջ է

Նախորդ տարվա աշնանը երգչուհի Սելենա Գոմեսը հայտնեց, որ իրեն կատարել են երիկամի փոխպատվաստման վիրահատություն և երիկամը նրան նվիրաբերել է հարազատ ընկերուհի Ֆրանսիա Ռայսը: Մի քանի տարի առաջ Սելենայի մոտ հայտնաբերեցին գայլախտ, այդ իսկ պատճառով էլ վիրաբուժական միջամտությունն անհրաժեշտություն էր: Ամեն ինչ, բարեբախտաբար լավ անցավ ու 25-ամյա շատ արագ վերականգնվեց:
Սակայն, պարզվում է, 29-ամյա Ֆրանսիայի վերականգնողկան փուլն առավել բարդ է եղել. Նա ոչ միայն երկար ժամանակ վերադարձավ նորմալ ֆիզիական կյանքի, այլ նաև ունեցել է լուրջ հոգեբանական խնդիրներ:
«Սոցիալական աշխատողը, ում ես հարցրեցի, թե ես ինչ պետք է սպասեմ, ասաց, որ ինձ մոտ ամեն ինչ հեշտ չի լինելու, քանի որ ես զրկվելու եմ նրանից, ինչ ինձ ամենաշատն է պետք, իսկ Սելենան կստանա այն, ինչ իրեն է անհրաժեշտ, այդ պատճառով էլ նա ավելի շուտ կվերականգնվի: Այդպես էլ եղավ: Իմ ու Սելենայի մոտ դեպրեսիա էր»,-ասել է Ֆրանսիան՝ վերջերս տված հարցազրույցում:
Վիրահատությունից հետո Ֆրանսիայի որովայնին մնացել է բավական մեծ հետք, որի մասին նա ասում է, որ «սպիները քո պատմության մասն են, որոնք քեզ դարձնում են յուրահատուկ ու մյուսներից տարբերվող»:
Աղբյուրը՝ life.panorama.am