Քիմ Քարդաշյանը հերքել է Քանյե Վեսթի հետ բաժանվելու ցանկության մասին լուրերը

Ամերիկյան մոդել և ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը որոշել է խոսել իր ընտանիքում տիրող իրավիճակի մասին՝ ԶԼՄ–ներում տարածվող լուրերի ֆոնի վրա, որ իր ամուսնությունը Քանյե Վեսթի հետ քայքայման եզրին է։

Լրագրողների հետ զրույցում 37–ամյա աստղն ինքն է բարձրացրել այս հարցը։ Նա պնդում է, որ իր մոտ ամեն ինչ կարգին է և իրեն երջանիկ կին ու մայր է զգում, ով ունի անհրաժեշտ ամեն բան։

Այնուամենայնիվ, Քիմը հստակ հաշվարկում է իր ուժերը, հասկանում է այս կամ այն գործողության համար պատասխանատվությունը, հատկապես, երբ խոսքը երեխաներին է վերաբերում։

«Ես համոզված չեմ, որ կկարողանամ գլուխ հանել շատ երեխաների դեպքում, չէ որ պետք է ժամանակ և ուշադրություն տրամադրես նաև ամուսնուդ այնքան, որքան որ երեխաներին։ Այպես որ, ես կարծում եմ, որ մեր ընտանիքում չորս երեխայից ավել չի լինի»,– ասել է Քիմը։

Աղբյուրը՝ 1in.am