Դիանա Գրիգորյանն ու Նազենի Հովհաննիսյանը պարգևատրվել են Սերժ Սարգսյանի կողմից

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն ու պրոդյուսեր, սցենարիստ Դիանա Գրիգորյանն այսօր նախագահական նստավայրում էին։ Նրանք Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվեցին։

Դիանա Գրիգորյանը ստացավ «Մովսես Խորենացի» մեդալ՝ հեռուստատեսության բնագավառում բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար: Պարգևատրումից հետո Tert.am Life-ը զրուցել է նրանց հետ:

Դիանան ասաց, որ «Մովսես Խորենացի» մեդալն իրեն՝ որպես ստեղծագործող մարդու, պարտավորեցնում է էլ ավելի խոնարհաբար ծառայել հայ հեռուստադիտողին:

«Այս գնահատանքը յուրաքանչյուր ստեղծագործող մարդու համար ոգեշնչման աղբյուր է, ինչի համար ես իրապես շատ շնարհակալ եմ»,- ասաց Դիանան:

Նազենի Հովհաննիսյանը պարգևատրվեց «Երախտագիտության» մեդալով մշակույթի բնագավառում բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար։ Մեզ հետ զրույցում Նազենին նշեց, որ ամեն տարի ինքն իր գործընկերներից շատ է ուրախացել, երբ նրանք նման մրցանակներ են ստացել:

«Ինձ համար իսկապես կարևոր էր, որ այդ կերպ գնահատում էին իմ գործըներներին, բայց ես չէի էլ կարող պատկերացնել, թե որքան կհուզվեմ, որքան կոգևորվեմ երախտագիտություն բառը կրող մեդալից: Սա ինձ համար շատ կարևոր էր»,- նշեց Նազենին:

Աղբյուրը՝ life.tert.am