Ծնվել է Ադամ Լիվայնի և Victoria’s Secret-ի «հրեշտակ»-ի 2-րդ երեխան

Ամերիկյան շոու բիզնեսի ամենագեղեցիկ զույգերից մեկը՝ Maroon 5 խմբի վոկալիստ Ադամն Լիվայնն ու հանրահայտ Victoria’s Secret բրենդի «հրեշտակ» Բեհաթի Պրիսնլոուն, 2-րդ անգամ են ծնող դարձել:

Ինչպես հայտնում է Tatler-ը, երկարոտն սուպերմոդելը կրկին աղջիկ է լույս աշխարհ բերել:  Փոքրիկին անվանել են Գեո Գրեյս:

Նորածնի վերաբերյալ այլ մանրամասներ՝ այդ թվում նաև երեխայի լույս աշխարհ գալու ստույգ ամսաթիվը հայտնի չեն:

Հայտնի է, որ Լիվայնն ու Փրինսլոուն հանդիպում են 2012թ. սկսած: Նրանք ամուսնացել են 2014թ.: Զույգի առաջնեկը ծնվել է 2016թ.:

Աղբյուրը՝ life.tert.am