Նա վերադարձել է։ Քանյե Ուեսթը ՄԵԿ ՏԱՐՎԱ մեջ առաջին անգամ վերադարձել է Instagram իր կնոջ՝ Քիմ Քարդաշյանի Վալետինի օրը շնորհավորելու համար

Քանյե Ուեսթը վերադարձել է Instagram:

Չորեքշաբթի օրը 40-ամյա ռեփերն իր կնոջ՝ 37-ամյա Քիմի համար հրապարակել է նկար՝ մաղթելով իր սիրուն բարի Վալենտինի օր։ Պարանոիդալ հիթմեյքերը սեւ շարփիով սպիտակ թղթի վրա գրել է. «Բարի Վալենտինի օր, սիրելիս»։

Երեք զավակի հայրը մուտք չի գործել իր էջ 2017 թվականի մայիսից, երբ ջնջեց իր բոլոր նկարները։ Քանյեն առաջին անգամ բացեց Instagram-ի իր էջը 2016 թվականի սեպտեմբերին՝ մինչեւ իր հոգեկան խանգարումը։