Քիմ Քարդաշյանը պատմել է փոխնակ մոր հետ իր հարաբերությունների մասին

Քիմ Քարդաշյանը պատմել է իր   երրորդ երեխային լույս աշխարհ բերած կնոջ հետ հարաբերությունների մասին՝ ասելով, որ դրանք  շատ ջերմ են, հիմնված   փոխվստահության վրա: Քիմն անկեղծացել է, որ     փոխնակ մոր միջոցով երեխա ունենալու որոշումն իրեն հեշտ չի տրվել:

«Շատերը կարծում են, որ դա հեշտ տարբերակ է, քանի որ ստիպված չես լինում հղիության բարդությունները տանել, բայց ինձ համար դժվար էր գիտակցել, որ ես չեմ սրտիս տակ կրում իմ երեխային՝ մանավանդ երկու հղիություններից հետո» ,- ասել է նա:

Քիմ Քարդաշյանը նաև շնորհակալություն է հայտնել իր երրորդ երեխայի փոխնակ մորը:

«Մեր հարաբերությունները հիանալի են, հղիության ամբողջ ընթացքում մենք վստահում էինք իրար: Ժամանակակից տեխնոլոգիաների և փոխնակ մոր շնորհիվ ես իմ կյանքի լավագույն նվերը ստացա» ,- ասել է Քիմը:

Քիմ Քարդաշյանը ներկա է եղել  փոխնակ մոր ծննդաբերությանը և առաջինն է գրկել իր նորածին դստերը, իսկ փոխնակ մայրը իրականացրել է հեռուստաաստղի ամենանվիրական երազանքը՝ պարգևելով նրան առողջ երեխա:

Աղբյուրը՝ life.panorama.am