«Եթե չկա հաղթելու նպատակ, ինչու՞ մասնակցել». Սևակ Խանաղյանը՝ «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին մասնակցելու մասին

«Եվրատեսիլ 2018» միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչներից ֆավորիտ Սևակ Խանաղյանը ArenaNews.am կայքի հետ զրույցում պատմել է այս մրցույթին մասնակցելու նպատակների, երգի ընտրության և այլնի մասին:

-Սևակ, գաղտնիք չէ, որ  այսօր որպես արտիստ ունեք մեծաթիվ երկրպագուներտարբեր համագործակցություններ, վայելում եք հանդիսատեսիհամակրանքըի՞նչ եք ակնկալում այս մրցույթից:  

Մրցույթից դրական էմոցիաներ եմ ակնկալում և իհարկե հաղթանակ: Չէ որ, եթե չկա հաղթելու նպատակ, ինչու՞ մասնակցել:

Հայաստանը միջազգային այս մրցույթում ներկայացնելցանկացողների թվում շատ են նոր անուններըու՞մ եքհամարում Ձեզ հիմնական մրցակից:

Ես ոչ մեկի հետ չեմ մրցում: Իմ նպատակը դուրս գալն է ու արժանի ելույթ ունենալը, իմ երգը պատվով կատարելը:

-Ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը:

Տրամադրվածությունը գերազանց է: Ես երգում եմ իմ հեղինակային երգը՝  հայերեն լեզվով, որն ինձ շատ է դուր գալիս: Երաժշտության հեղինակը ես եմ, խոսքերը գրել են  Աննա Դանիելյանն ու Վիկտորիա Մալոյանը:

Հույս ունեմ, որ հանդիսատեսին ևս այն դուր կգա: Ի վերջո այն ամենն ինչ անում եմ, անում եմ անկեղծ: Կարծում եմ շանսերը շատ մեծ են, եթե այդպես չմտածեի, չէի մասնակցի: Բայց որոշում ընդունողն ամեն դեպքում հանդիսատեսն է, շտապել պետք չէ, հույս ունեմ ամեն ինչ լավ կլինի:

Իսկ երգն ի՞նչ սկզբունքով եք ընտրելի՞նչ մեսիջ եքուզում փոխանցել մարդկանց այս երգով:

Ինձ համար շատ կարևոր էր երգել հատկապես իմ երգը: Այն ինձ շատ հարազատ է՝ և խոսքերը, և երաժշտությունը, և գործիքավորումը:

Կարծում եմ՝ այս երգի առանձնահատկությունն այն է, որ յուրաքանչյուրը այն կարող է հասկանալ իր սեփական ընկալմամբ: Այս երգում ամենակարևորն այն է, որ այն տարբեր զգացողություններ ու էմոցիաներ է առաջացնում նույնիսկ նրանց մոտ, ովքեր խոսքերը չեն հասկանում: Այդ մասին ինձ շատերն են գրում, ասում են, որ թեպետ հայերեն չգիտեն, բայց երգն իրենց սրտին հասել է:

Դրանից կարող եմ հետևություն անել, որ չեմ սխալվել: Իսկական երաժշտությունը պետք է առաջացնի տարբեր էմոցիաներ ու զգացմունքներ` կախված  երգի կողմից թելադրվող տրամադրությունից:

Աղբյուրը՝ Arenanews.am