Forbes-ը գնահատել է Քիմ Քարդաշյանի կարողությունը

Քիմ Քարդաշյանի կարողությունը 2017 թվականին նվազել է 5.5 մլն դոլարով՝ պայմանավորված Փարիզում 2016-ին տեղի ունեցած կողոպուտով և դրան հաջորդած սոցիալական ցանցերում Քիմի լռությամբ:
Ինչպես գրում Daily Mail-ը, կողոպուտը, որի ժամանակ 10 մլն դոլար արժողությամբ զարդեղեն էին գողացել, ինչպես նաև Քիմի ապակտիվությունը հաջորդ ամիսներին հանգեցրել էր կարողության նվազման՝ նախորդ տարվա համեմատ:
Այնուամենայնիվ, Forbes ամսագիրը հեռուստատեսային աստղի կարողությունը գնահատել է 45.5 մլն դոլար, որով նա զբաղեցնում է 47-րդ տեղն ամենից շատ վաստակող հայտնիների ցանկում:
Քիմին մեծ ճանաչում և եկամուտ է բերել Keeping up with the Kardashians իրապատումը: Նա 106 մլն հետևորդ ունի Instagram-ում և 58 մլն հետևորդ՝ Twitter-ում:
Հիշեցնենք, որ հունվարի 15-ին փոխնակ մոր օգնությամբ լույս աշխարհ է եկել 37-ամյա Քիմի և Քանյե Ուեսթի 3-րդ երեխան, որն աղջիկ է:

Աղբյուրը՝ tert.am