Հիմա ուզում եմ խոստովանել, որ շատ եմ ցանկանում երեխաներ ունենալ

Այսօր Եվա Ռիվասը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել: Նա հիշեցրել է տարիներ առաջ իր էջում տեղադրված նկարի մասին, որտեղ երգչուհին երեխաների հետ է: Նա  կատարել է հետևյալ գրառումը.

«Հիմա ուզում եմ խոստովանել, որ շատ եմ ցանկանում երեխաներ ունենալ՝ հինգ տղա և վերջում մեկ արքայադուստր: Ինձ մոտ մայրական բնազդն շատ վաղ տարիքից է արթնացել, բայց հիմա այս զգացողությունն ինձ տանջում է, տխրում եմ, որ իմ վեց երեխաներն այդքան երկար պետք է սպասեն իրենց մայրիկի հետ հանդիպմանը»: