«Ռաբիսն ամենուր է, Ազգային ժողովը նույնպես ռաբիս է».

Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը բացասական է վերաբերվում ռաբիս երաժշտությանը և, հատկապես, այդ երաժշտության պրոպագանդային հանրային հեռուստաընկերության եթերով:

ԼՈւՐԵՐ.com-ի լրագրողի այն հարցին, թե ինչպես է Բաբայանը վերաբերվում «Ամենակարող երգիչը» նախագծի շրջանակներում հնչող ռաբիս երաժշտությանը, և հատկապես այն հանգամանքին, որ ժյուրիի անդամ էր երգիչ Սպիտակցի Հայկոն, Բաբայանը պատասխանեց.

«Եթերում այդ երաժշտության առկայությունը հետևանք է, ոչ թե՝ պատճառ: Ռաբիսն ամենուր է, Ազգային ժողովը նույնպես ռաբիս է: Ծրագիրը եթերից հեռացնելով՝ մարդկանց ռաբիս ապրելակերպը չի փոխվի»:

Նա նաև ավելացրեց, որ Մշակույթի նախարարությունն այսօր էլ ունի ռեսուրսներ ռաբիսի դեմ պայքարելու, բայց չի անի, որովհետև հանրայինի եթերում ռաբիս են պահանջում հենց այն մարդիկ, ում հարկերով գործում է հեռուստաընկերությունը:

Ըստ Բաբայանի՝ պետությունը պետք է լինի մշակութահեն, իսկ մենք վերաբերվում ենք դրան իբրև կույր աղիքի: