ԱՌԱՋԻՆ հայ տիեզերագնացը

Ամերիկահայ բժիշկ-տիեզերագնաց ՋԵՅՄՍ ԲԱՂՅԱՆԸ եղել է ԱՌԱՋԻՆ հայ տիեզերագնացը: Հայրական կողմից պապը գաղթել է Արաբկիրից, իսկ տատը՝ Մալաթիայից։ Պապու ազգանունը եղել է Քունդեբաղյան, սակայն իմիգրացիոն ծառայության աշխատակիցները կրճատել են՝ դարձնելով Բաղյան։ 1989-ին որպես բժշիկ-կենսաբան թռիչք է կատարել Space Shuttle ծրագրի «Discovery» տիեզերանավով: Թռիչքը տևել է մոտավորապես 5 օր։ Տիեզերքում անցկացրել է 14 օր։ Հետաքրքիր փաստ՝ այդ թռիչքից 8-9 տարի առաջ դեռևս ԽՍՀՄ-ի մամուլն ասում էր, որ 1981-ին տիեզերական թռիչքի պետք է մեկնեն Բաղյանն ԱՄՆ-ից և 25-ամյա աշտարակցի Յաշա Գևորգյանը, նույնիսկ կատակել են՝ արդյոք նրանք «միմյանց հետ հայերե՞ն պիտի խոսեն տիեզերքում»: Անհասկանալի պատճառներով թռիչքն այդպես էլ չի կայացել:

Զ.Ղ.