«Վիլյամ Սարոյան՝ ՄԱՐԴԸ, ԳՐՈՂԸ»

«Թեև անգլերեն եմ գրում, բայց ես ինձ համարում եմ հայ գրող: Գործածածս խոսքերն անգլերեն են, միջավայրը, որի մասին գրում եմ, ամերիկյան է: Սակայն այն ոգին, որ ստիպում է ինձ գրել` հայկական է: Ուրեմն` ես հայ գրող եմ»:

Հայոց Ցեղասպանության  Հարյուրամյակի տարելիցի կապակցությամբ Ֆրեզնոյի Սուրբ Պողոս հայկական եկեղեցին սեպտեմբերի 27-ին կներկայացնի  Վիլյամ Սարոյանի մասին  վավերագրական ֆիլմը՝ «Վիլյամ Սարոյան՝ ՄԱՐԴԸ, ԳՐՈՂԸ» վերնագրով։ Տարբեր մրցանակներ ստացած այս վավերագրական Ֆիլմը հանդիսատեսին մեկ ժամ կպատմի մեծանուն հայ-ամերիկյան գրող, դրամատուրգ, հումանիստ, Պուլիտցերյան եւ Օսկարի մրցանակակների արժանացած Վիլյամ Սարոյանի  կյանքի ու ստեղծագործությունների մասին։ Ֆիլմն արդեն հաղթող է ճանաչվել  6 միջազգային կինոփառատոններում,   այդ թվում նաև արժանացել է “Լավագույն վավերագրական ֆիլմ” ոսկե մրցանակին։ ֆիլմը ցուցադրվել է ավելի քան 60 քաղաքներում, 19 երկրներում և դիտել է ավելի քան 1 միլիոն մարդ։

Ֆիլմը անգլերեն լեզվով է, ունի  հայերեն սուբտիտրեր և պատմությունը պատմում են նույն ինքը Վիլյամ Սարոյանը և ամերիկացի դերասան Մայք Քոննորսը։ Ֆիլմի երաժշտությունը գրել է Փոլ Նազիկյանը, սցենարիստն ու ռեժիսորը՝ Փոլ Քալինյանն է։

Կինոնկարի պատմությունը սկսվում է Ֆրեզնոյում 1900 – ականների սկզբներից եւ շարունակում է նկարագրությունը ութ տասնամյակ` մինչև գրողի մահը։ Ֆիլմը լուսաբանում է Սարոյանի 60-ամյա գրական  կարիերան,  ներկայացնում իր պատգամը աշխարհին, պատմում իր հայրենիքի հանդեպ մեծ  սիրո և կրքի մասին:  Ֆիլմում Սարոյանը քննարկում է իր մշակութային ժառանգությունը, ներկայացնում է նրա կարևորության և ազդեցության մասին, այն մասին թե ինչպես է իր հայ լինելը օգնել դառնալու գրող։  Սարոյանը կրքոտությամբ խոսում  է Հայոց ցեղասպանության մասին, Օսմանյան թուրքերի, 1915 թվականի և հայ ժողովրդի դիմացկունության մասին:

Նրա հայտնի եւ լայնորեն մեջբերված հաղորդագրությունները Հայոց ցեղասպանության մասին   տպավորիչ են և հզոր։

Ֆիլմը կցուցադրվի կիրակի` սեպտեմբերի 27-ին, ժամը 12.30-ին` Սուրբ Պողոս հայկական եկեղեցու սրահում, որը գտնվում է 3767 N. FIRST փողոցում:

Կլինեն կինոգործիչներ և ցուցադրումից հետո տեղի կունենա նիստ, որտեղ հանդիսատեսն առիթ կունենա իրենց հուզող հարցերը տալ կինոգործիչներին։  Մուտքն ազատ է, և վերջում հյուրասիրություն կմատուցվի ։

Զառա Ղազարյան