Պոեզիան՝ կենսակերպ …

2015 թվականին լրանում է սիրված և ճանաչված ասմունքող, բեմի և արվեստի անմնացորդ նվիրյալ Նունե Ավետիսյանի բեմական գործունեության 35 տարին: Այսօր Նունե Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ Նոյեմբերի 5-ին այդ առիթով նա պատրաստել է ծրագիր իր արվեստի երկրպագուների և առ հասարակ Լոս Անջելեսում բնակվող պոեզիայի սիրահարների համար: Արդեն 35 տարի սիրելի արվեստագետը բեմից ապրեցնում է հայ դասական պոեզիան` հանդիսատեսի հոգում արթուն պահելով մաքրամաքուր արվեստի կրակը: Ինչպես Լոս անջելեսում, այնպես էլ Հայաստանում և սփյուռքի այլ գաղթօջախներում, հանդիսականը սիրով և անհամբերությամբ է սպասում Նունե Ավետիսյան արվեստագետի ելույթներին: Հեռուստատեսությամբ հեռարձակվող նրա «Բարև» հաղորդաշարը դարձել է մաքուր խոսքի և ճշմարիտ արվեստի քարոզչության և տարածման ևս մեկ կարևոր հարթակ: Արվեստասեր հանրությանը ընձեռվում է ևս մեկ հիանալի առիթ այդ օրը ներկա գտնվելու Նունե Ավետիսյանի բեմական գործունեության 35 ամյակին նվիրված միջոցառմանը և վայելելու անեղծ հայ պոեզիան խոսքի վարպետի մեկնաբանությամբ…

LosArmNews.com