Ատամմաքրիչներն արվեստի գործիք

Ատամմաքրիչներն արվեստի գործիք

ԱՄՆ Վերջինիա նահանգում բնակվող նկարիչ Բոբ Մորհեդն արդեն 30 տարի  ստեղծում է տպավորիչ գեղեցիկ քանդակներ` ատամմաքրիչով և սոսնձով: Միայն վերջին աշխատանքի վրա նկարիչն աշխատել է 8 տարի ու օգտագործել 300 հազար ատամմաքրիչ:

Այս տարի առաջին անգամ Նյուփորթի “Փենինսուլայի գեղեցիկ արվեստների կենտրոնում” կցուցադրվեն նրա աշխատանքները:

Դեռևս 35 տարի առաջ Ֆլորիդայի թանգարաններից մեկում տեսնելով բարձրահարկ Էֆելյան աշտարակը` պատրաստված ատամմաքրիչներով, Մորհեդն այնպես է ոգեշնչվում, որ ցանկանում է ինքն էլ ստեղծագործել արվեստի այդ բնագավառում: Մինչ այդ նա ստեղծել էր 2 քանդակ թմբուկների փայտիկներից:

Ծագումով իտալացի նկարչի ստեղծագործությունների վրա անգնահատելի հետք է թողնում Իտալիայի հին ու գեղեցիկ ճարտարապետությունը:

Յուրաքանչյուր ոք տեսնելով նրա ստեղծած գեղեցիկ քաղաքն ակամայից երազում է հայտնվել այդ թունելներում ու նրբանցքներում, փորձում է մագլցել աստիճաններով, հաճույք ստանալ ու … գուցե ապրել այդպիսի իրականության մեջ:

Զառա Ղազարյան