Յուրաքանչյուր կին պարտավոր է իրեն երջանիկ զգալ իր մարմնի մեջ…
Յուրաքանչյուր կին գեղեցիկ է յուրովի:
Սան Ֆրանցիսկոյում բնակվող ու ստեղծագործող լուսանկարիչ Քերրի Ֆրաթն իր վերջին լուսանկարչական նախագծի շրջանակներում մեծ աղմուկ բարձրացրեց` հայտարարելով, որ իր լուսանկարած բոլոր կանայք գեղեցիկ են:
Շարքը վերնագրել է “Ամերիկյան գեղեցկություն”` ոգեշնչվելով 1999թ.-ին էկրան բարձրացած համանուն ֆիլմից, որտեղ Քեյվին Սփեյի կերպարն իր երևակայության մեջ երազում էր աղջկա ընկերուհու մասին` երիտասարդ, նրբագեղ ու սպիտակամաշկ, մերկ պառկած վարդաթերթերի մեջ:
Չնայած կանանց ոչ մոդելային արտաքինին` տարբեր կազմվածքի, գույնի ու չափսերի, նա ցանկանում է վերափոխել տղամարդկային բոլոր կարծրատիպերը և ընդլայնել մտահորիզոնը կանանց գեղեցկության մասին` վստահ լինելով, որ յուրաքանչյուր կին պարտավոր է իրեն երջանիկ զգալ իր մարմնի մեջ` դուրս մղելով իրենից տգեղ լինելու մտավախությունը:
Զառա Ղազարյան