Բանաստեղծ Դավիթ Ասատրյանը ոմանց ապագայի մասին…

0
290

Մարգարեություն

Օրերն այս կանցնեն, դու էլ՝ նրանց հետ,
(Ճզմվես պիտի քարով վրեժի)
Փոշով կպատվի և դարը այս խենթ,
Բայց անունդ պիղծ պիտի հավերժի…
Կլռի մի օր ձայնը ոհմակիդ,
(Ցամաք կոճղերը դեռ ծիլ են տալու)
Կթքի որդիս արյունոտ թագիդ,
Քեզնից լոկ դա է նրան մնալու…
Կմորթվեն քեզ հետ իշխաններդ նենգ
(ոսկորին հասած դանակն է սեղմում)
Քեզ չեն մոռանա մայրերը երբեք,
Զի անմեղ որդոց արյունն ես հեղում…
Տանուլ տվածդ նորից կշահենք
(Կիսատ կռիվը կտակ է դառնում),
Միայն թե մի բուռ այս հողը պահենք
Եվ չմոռանանք, թե ոնց են հառնում…
Դու կանցնես ինչպես մահաբեր ժանտախտ,
(Հույսն է մայրություն անում գալիքին),
Քո որդիները կկոչվեն անբախտ,
Սերունդներդ՝ լաստ տրված ալիքին…
Դու կանցնես, գահդ փոշի կդառնա,
(Չձուլված մի խոփ դեռ պիտի վարի)
Քո անվան վրա պիտի ծանրանա
Քարեղեն ու կուռ անեծքը դարի…

LosArmNews.com