Նիկոլ Փաշինյանն ու Լևոն Տեր–Պետրոսյանը հանդիպել են կառավարական առանձնատանը

Հանդիպումը կայացել է Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ։

 Երեկ՝ հուլիսի 16-ին, կառավարական առանձնատանը տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նշված է, որ առաջին նախագահը իր տեսակետներն է հայտնել Հայաստանի առջև ծառացած մի շարք մարտահրավերների հաղթահարման ուղիների վերաբերյալ:

Քննարկվել են արտաքին քաղաքականությանը և Արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցեր: Հանդիպումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ:

Աղբյուրը՝ armeniasputnik.am