ԱԺ վաղվա արտահերթ նիստի օրակարգում Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցն է

Կառավարությունը վաղը ԱԺ արտահերթ նիստ կհրավիրի, որի օրակարգում կլինի Երկրապահ կամավորական միության նախագահ, ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցը:

Կառավարության այսօրվա արտահերթ նիստին գործադիր մարմնի անդամները հավանություն տվեցին նախագծին:

Աղբյուրը՝ 1in.am