Թող Սարգսյանի կուսակցությունը չհրաժարվի գեներալ Մանվելից. «Ելք» դաշինք

Ձերբակալված պատգամավոր Մանվել Գրիգորյանին պետք է հնարավորինս արագ զրկել անձեռնմխելիությունից, համոզված են պատգամավորները։

 Թող ՀՀԿ-ն չփորձի հրաժարվել Մանվել Գրիգորյանից։ Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Ելք» դաշինքի պատգամավոր Ալեն Սիմոնյանը։

Գեներալ Գրիգորյանը ՀՀԿ խմբակցության անդամ է, ոչ թե կուսակցության, բայց դա ոչինչ չի նշանակում։ «Եթե նա ընտրվել է ՀՀԿ-ից, եթե կուսակցությանն օգնել է ընտրազանգված հավաքել, ապա կապված է ՀՀԿ-ի հետ», — ավելացրեց Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը` հունիսի 16-ին, Գրիգորյանին ձերբակալել էին ապօրինի զենք պահելու մեղադրանքով։ Գեներալին կասկածում են նաև զինվորների համար նախատեսված պարենամթերքը յուրացնելու համար։

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի կարծիքով, Գրիգորյանին հնարավորինս արագ պետք է զրկել պատգամավորական մանդատից։ Դա կարող են անել խորհրդարանականները, սակայն միայն հերթական նիստի ժամանակ։ Արտահերթ նիստը մեկնարկում է հունիսի 19-ին, իսկ հերթականը կգումարվի ոչ շուտ, քան սեպտեմբերի 10-ին։

Ըստ Մարուքյանի` այդքան սպասել չի կարելի։ Պետք է փոխել խորհրդարանական կանոնակարգը և Գրիգորյանին անհապաղ զրկել անձեռնմխելիությունից։

Աղբյուրը՝ armeniasputnik.am