Փաշինյանը զգուշացնում է մաֆիոզներին

Նիկոլ Փաշինյանին զայրացրել է, որ սիրո և համերաշխության խորհրդանիշներն օգտագործվում են մաֆիոզ պատերազմներում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  թույլ չի տա պղծել հեղափոխության խորհրդանիշները։ Այս մասին նա գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Անընդունելի է, որ քրեածին տարրերը պղծեն սիրո եւ համերաշխության հեղափոխության խորհրդանիշները եւ հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում: Թույլ չենք տա»,- գրել է նա։

Նշենք, որ երեկ Էջմիածնի քաղաքապետի դեմ ուղղված բողոքի ցույցերի ժամանակ օգտագործել են Նիկոլ Փաշինյանի լուսանկարներն ու թավշյա հեղափոխության կարգախոսները։

ԶԼՄ-ների տվյալով` բողոքի ցույցը կազմակերպել է քրեական հեղինակություն համարվող Ասատուր Ասատրյանը (Դոն Պիպոն)։ Ասատրյանը լրագրողներին ասել է, որ ուզում է արդարությունը վերականգնել քաղաքում։ Նա վստահեցրել է, որ քաղաքապետ դառնալու հավակնություն չունի։

Քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, որի հրաժարականն են պահանջում ցուցարարները, ՀՀԿ–ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդին է։

Աղբյուրը՝ armeniasputnik.am/