Փաշինյանը գոհ է ՌԴ այցից. «Մեր հարաբերություններում պրոբլեմներ չկան»

ՀՀ վարչապետն այսօր մեկնաբանեց մոսկովյան այցն ու ներկայացրեց կոնկրետ ծրագրեր:

ՀՀ կառավարության այսօրվա նիստից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ռուսաստանի Դաշնություն կատարած երկօրյա այցին:

«Կարող ենք արձանագրել, որ հարաբերությունները դինամիկ զարգանում են, շատ ավելի լավ տեմպերով, քան ընդունված է կանխատեսել: Մեր հարաբերություններում պրոբլեմներ չկան, և պետք է աշխատել, որ տնտեսական այն պոտենցիալը, որ ունենք կարողանանք լիարժեք օգտագործել»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հատկապես կարևորեց Հայաստանից ՌԴ շուկա միրգ-բանջարեղենի արտահանման խնդրին` նշելով, որ ռուսաստանյան շուկայում հայկական բերքի պահանջարկը կա:

«ՌԴ շուկան դրա կարիքն ունի, և մենք հույս ունենք, որ կկարողանանք լիարժեք օգտագործել այդ հնարավորությունը»,- ասաց Փաշինյանը:

Իսկ այդ հնարավորության լիարժեք օգտագործման համար նա հատկապես կարևորեց սննդի անվտանգության ոլորտում կատարվող օրենսդրական ու կառուցվածքային փոփոխությունները` հույս հայտնելով, որ դրանք չեն վնասի Հայաստանից արտահանումների ընթացքին:

Աղբյուրը՝ armeniasputnik.am