Սա ՀՀԿ-ի դավաճանների եւ օլիգարխների հեղափոխությունն էր. Իրավունք

Ով Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի, դու չես հաղթել, այլ քեզ ուղ­ղակի խաբել են:

Սա քո հեղափոխու­թյունը չէր, ո՜վ ՀՀ հպարտ քաղաքացի, սա 5 ու 10 հազար դրամով կաշառ­վածների հեղափոխու­թյունն էր, որովհետեւ արագաչափ սկոչելու հա­մար 5 հազար էին տալիս, փողոց փակե­լու համար էլ շատերին՝ 10 հազար, իսկ հետո էլ 28 միլիոն դոլարի տուգանք ներե­ցին մարդկանց ու էլի կաշառեցին: Ընդ որում, փողոց փակողների մեջ շատ էին հենց ՀՀԿ-ականները, հա, հա , հենց ՀՀԿ- ականները, ՀՀԿ-ի շտաբների աշխատող­ները, ՀՀԿ-ի դավաճանները:

Սա ՀՀԿ-ի դավաճանների հեղափո­խությունն էր, ո՜վ ՀՀ հպարտ քաղաքացի, սա ֆելիքսցոլակյանների, այսինքն՝ դա­վաճան տեսակի հեղափոխությունն էր:

Սա մեր արժեհամակարգի պղծման հեղափոխությունն էր, որովհետեւ սրա արդյունքում դավաճան Ցոլակյան Ֆելիքսը հռչակվեց հերոս, իսկ հարգանքի ար­ժանի ու սկզբունքային Վարդանյան Աղ­վանը հռչակվեց դավաճան, ու դրանով լրիվ պղծվեց մեր արժեհամակարգը: Սա դավաճան տեսակը բուծելու եւ դավա­ճաններին հերոսացնելու հեղափոխություն էր:

Սա նախկին կառավարու­թյան այն ղեկավարների ու այն նախարարների հեղա­փոխությունն էր, ովքեր իրականում դավաճանա­բար թաքուն աշխատում էին Սերժ Սարգսյանի դեմ: Սա դավաճան ՀՀԿ-ականների հեղափոխություն էր, էն ՀՀԿ-ական պատգամա­վորների, ովքեր հազարնե­րով մարդ էին բերում Նիկոլի ցույցերի համար:

Մարդ էին բերում նաեւ օլիգարխները, Ծառուկյանը: Իսկ Սուքիասյան Խաչա­տուրը ֆինանսավորում էր: Հետեւաբար սա նաեւ օլիգարխների հեղափոխու­թյունն էր, ո՜վ ՀՀ հպարտ քաղաքացի:

Թե՞ դու կարծում էիր, ամբողջը ինքնա­բուխ է, ու փողոցում միայն դու ես: Բա դու չէիր նկատո՞ւմ, որ «Եհովայի վկաներ» եւ «Կյանքի խոսք» աղանդավորական կազ­մակերպությունների տասնյակ հազարա­վոր անդամներ դուրս էին բերվել փողոց: Սա նաեւ աղանդավորների հեղափոխու­թյունն էր, ո՜վ ՀՀ հպարտ քաղաքացի:

Սա Նիկոլի պապաների, ՀՀԿ-ի դավա­ճանների, օլիգարխների, աղանդավորնե­րի պալատական հեղաշրջումն էր, իսկ դու այստեղ ընդամենը օգտագործվեցիր, ո՜վ ՀՀ հպարտ քաղաքացի: Քեզ նորից խա­բեցին: