30 տարի է ճանաչում եմ Մանե Թանդիլյանին. Շարմազանով

«Տիկին Թանդիլյանը ինտելեկտուալ, բարոյական, ճիշտ գործիչ է: Սա ասում եմ, ոչ թե որպես գործընկեր, այլ մարդ, որը 30 տարի ճանաչում է Մանե Թանդիլյանին: Դա իր որոշումն է, ես հարգանքով եմ վերաբերվում նախկին պատգամավոր, այժմ արդեն սոցապ նախկին նախարար տիկին Թանդիլյանի որոշմանը», -անդրադառնալով աշխատանքի եւս սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականին, նշել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով, սա քաղաքական որոշում է, որը մեկնաբանել չի ցանկանում: Հարցին, արդյո՞ք այս հրաժարականը խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ճաք է տալիս, Շարմազանովն արձագանքեց.

«Դա կառավարության ներքին խնդիրն է, ես ասել եմ՝ մենք կառավարությանը գոտկատեղից ներքեւ չենք հարվածելու, չնայած ոմանք ասում են, թե մենք կարող ենք չարախնդալ, ասեմ՝ մենք չարախնդող չենք, մենք կայացած քաղաքական թիմ ենք եւ եւս մեկ անգամ ասում ենք՝ դա իրենց խնդիրն է, կա կառավարության օրակարգ եւ թող Փաշինյանն իր թիմով որոշի, թե որն է ճիշտ»:

Աղբյուրը՝ henaran.am