Ներսես Նազարյանն աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրեց

Դիմումը դեռ չի ստորագրվել, բայց այն կբավարարվի։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Ներսես Նազարյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել:

Նա դիմումը ներկայացրել է կենսաթոշակի անցնելու կապակցությամբ:

Ներսես Նազարյանը ՀՀ ԱԻՆ-ում աշխատանքի էր ընդունվել 2016 թվականի հուլիսի 22-ին:

Նա ժամանակն եղել է Երևանի ոստիկանապետը, այդ պաշտոնից ազատվել է 2013 թվականին:

Աղբյուրը՝ armeniasputnik.am/