Ես բարձր եմ գնահատում Մարուքյանի մտահոգությունն ու պատրաստակամությունը. Արմեն Աշոտյան

«Ես արդեն ստանում եմ իմ պատասխան իմ դիմումներին արդյունքներ: Ես պահանջում եմ փաստաթղթեր, որոնք կարող են հիմնավորել բողոքը: Ես բարձր եմ գնահատում Մարուքյանի մտահոգությունն ու պատրաստակամությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ ի պատասխան Մարուքյանի առաջարկին, որ ինքը պատրաստ է պաշտպանել Աշոտյանին քաղաքական հետապնդումից։ 

«Կարծում եմ՝ իր պարտավորությունն է, այս դեպքում, որպես իշխանության մաս ստեղծել էլ ավելի ժողովրդավար Հայաստան, որպեսզի բացառվեն նման տեսակի մտահոգությունները ու դեպքերը», – նշեց նա։

Աշոտյանը նաև նշեց, որ այս հարցով կդիմի իրավապաշտպանների, եթե հնարավոր լինի գտնել այնպիսիներին, որոնք այս ժամանակահատվածում «իրենց քաղաքական ճաշակը չեն խառնել իրենց իրավապաշտպանի անաչառ գործունեությանը»։

Աղբյուրը՝ henaran.am