Բարաք Օբամային Նոր Զելանդիայում դիմավորել են են «քթային ողջույններով» (լուսանկարներ)

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբամային Նոր Զելանդիա կատարած այցի ընթացքում դիմավորել են Մաորի ցեղի համար ավանդական համարվող «քթային ողջույններով», հայտնում է The Daily Mail-ը:

Ողջույնի արարողությունը տեղի է ունեցել Օքլենդ քաղաքում՝ կառավարության շենքի մոտ:
Արարողության ընթացքում Ngāti Whātua o Ōrākei ցեղի ներկայացուցիչները նախկին ղեկավարին նվիրել են կետի՝ թելի վրա անցկացված 2 ատամ, որից մեկը նախատեսված է եղել նրա կնոջ՝ Միշել Օբամայի համար:

Նշվում է, որ ԱՄՆ պատմության մեջ առաջին սևամորթ նախագահն անմիջապես ընդունել է նվերն ու դրանցից մեկը կախել վզից:

Դրանից հետո Օբաման հանդիպել է երկրի վարչապետ Ժասինդա Արդենին: Նշվում է, որ Օբաման ծնողական արժեքավոր խորհուրդներ է տվել վարչապետին, որը հղի է իր առաջնեկով:

«Ես նրան ծնող լինելու մասին հարցեր տվեցի, ու նա այնպիսի խորհուրդներ տվեց, որոնք ես երկար կհիշեմ»,-լրագրողներին հայտնել է վարչապետը:

Աղբյուրը՝ tert.am