Հայտնի են դարձել Դոնալդ Թրամփի որդու ամուսնալուծության մանրամասները

Դոնալդ Թրամփ կրտսերի կինը Մանհեթենի գերագույն դատարան ամուսնալուծության հայց է ներկայացրել և վարձել հայտնի փաստաբան Դևիդ Ֆեյրայզենին։ Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ նախագահի որդու անձնական կյանքը։

Վանեսա Թրամփը, ով 12 տարի է ամուսանցած էր Դոնալդ Թրամփ կրտսերի հետ, չի հավակնում համատեղ 5 երեխաների խնամակալությանը և ամուսնու կարողությանը։ Ամենայն հավանականությամբ, ամուսնալուծության գործընթացը խաղաղ կլինի, քանի որ տվյալ որոշումը ամուսինները միասին են կայացրել։

Ավելի վաղ նրանք այս առիթվ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։

Աղբյուրը՝ 1in.am