Վիգեն Սարգսյանն առաջիկա օրերին կանդամակցի ՀՀԿ-ին

Պաշտպանության նախարարը նշեց, որ չնայած իր ողջ կյանքում երբեք կուսակցական չի եղել, բայց առաջիկա մի քանի օրերի ընթացքում անդամագրվելու խնդրանքով դիմելու է ՀՀԿ-ին:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն առաջիկայում կանդամակցի Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, այս մասին նա ասաց նոյեմբերի 15-ին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Պաշտպանության նախարարը նշեց, որ չնայած իր ողջ կյանքում երբեք կուսակցական չի եղել, բայց առաջիկա մի քանի օրերի ընթացքում անդամագրվելու խնդրանքով դիմելու է ՀՀԿ-ին: «Հաշվի առնելով Հայաստանում իրականացված սահմանադրական փոփոխությունները, այսուհետ կարծում եմ՝ անհնար պետք է լինի անկուսակցական գործունեությունը: Ես ինձ համար այդ որոշումը կայացրել եմ և առաջիկա օրերին դիմելու եմ, որպեսզի անդամագրվեմ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը»,- ասաց նա:

Նյութի աղբյուրը` YN.am