Սենսացիոն լուրեր Մոսկվայից…

Ինչպես հայտնի է, օրերս Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը հատուկ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ընթացող վերջին զարգացումները: Ընդհանուր առմամբ գնահատվել է, որ այս ամենը հրահրված է Թուրքիայի կողմից: Նշվել է, որ նպատակ է եղել Ռուսաստանին  ներքաշել  կոնֆլիկտի մեջ և նոր լրացուցիչ ճակատ բացել  հարավից Ռուսաստանի համար:

Ընդլայնված նիստում չի քննարկվել թե ինչ է պատրաստվում անել Ռուսաստանը այս կոնֆլիկտը լուծելու համար, պարզապես երկու առանցքային դեմքեր են խոսել՝ մեկը լոբբինգ է արել Սերժ Սարգսյանին, նշելով, որ Հայաստանում կա մտահոգություն ռուսական զենքի վաճառքի հետ կապված  Ադրբեջանին: Դա եղել է Սերգեյ Իվանովը: Մյուս կողմից՝ Դմիտրի Ռոգոզինը, ներկայացնելով ադրբեջանական կողմը, նշել է, եթե Ռուսաստանը զենք չվաճառի Ադրբեջանին, ապա ամբողջովին կկորցնի այդ շուկան, էապես կթուլանա Ռուսաստանի ազդեցությունն Ադրբեջանի վրա և վերջինիս կախվածությունը Թուրքիայից և Իսրայելից կստանա ամբողջականա տեսք: Չի բացառվում, որ Ադրբեջանը կամաց-կամաց կգնա դեպի Արևմուտք Վրաստանի օրինակով: Այդ դեպքում հայ-ադրբեջանական բախումը կլինիանխուսափելի, սակայն Ռուսաստանի մոդերատորության հնարավորությունն էապես կնվազի:

Բանից պարզվում է, որ  Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստից բացի Վլադիմիր Պուտինն այս խնդիրը քննարկել է ավելի նեղ շրջանակներում նույնպես, որտեղ Սերգեյ Իվանովն ու Դմիտրի Ռոգոզինը ավելի մանրամասն են ներկայացրել իրավիճակը տարածաշրջանում, որտեղ Պուտինը խիստ զայրացած տոնով նշել է, որ Ռուսաստանը չի կարող անվերապահ աջակցել Հայաստանինքանզի կկորցնի Ադրբեջանի վրա վերահսկոսությունը: Միաժամանակ նա խիստ մտահոգություն է հայտնել այն մասին, որ տարածաշրջանում ռազմական բալանսը խախտված է հօգուտ Ադրբեջանի, սակայն նա նշել  ,որ Սերժ Սարգսյանից  լուրջ առաջարկ զենք-զինամթերքի արդիականացման վերաբերյալ չի ներկայացվել: Ավելին՝ ինչ էլ որ ներկայացվել է Սերժ Սարգսյանը խնդրել է, որ այն Հայաստանին տրամադրվի նոր վարկերի շնորհիվ, այսինքն՝ անվճար: Դա այն պարագայում, նշել է Պուտինը, որ բոլորին է հայտնի Սերժ Սարգսյանի  ահռելի ստվերային շրջանառությունը, որի ընդամենը 20-25 տոկոսի միջոցով հնարավոր էր ամբողջովին վերազինել հայկական բանակը, վերջում եզրակացնելով քննարկումները Պուտինը նշել է, որ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի համար դարձել է սպառնալիք, քանզի փոշիացնելով ՀՀ պետական միջոցները փորձում է փորձում է Հայաստանի և Ղարաբաղի պաշտպանությունը ապահովել բացառապես Մոսկվայի հաշվին, հակամարտության մեջ ներքաշել Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին՝ դրանով իսկ ներքաշելով Ռուսաստանին ծավալուն աշխարհաքաղաքական կոնֆլիկտի մեջ:

Ռուսաստանը նման բան չի կարող անել, նշել է Պուտինը, քանզի այն չի բխում Ռուսաստանի ազգային ու պետական շահերից:, քանզի այդ պարագայում Մոսկվան կդառնա հակամարտող կողմ և Ադրբեջանին կդարձնի իր թշնամին, բացի այդ Մոսկվայի այս քայլերը չեն ողջունի ՀԱՊԿ-ի թյուրքալեզու մյուս պետությունները՝ Ղազախստանը և Ղրղզստանը, ՀԱՊԿ-ում ճգնաժամ կառաջանա, ինչը կհանգեցնի այդ կառույցի փլուզմանը:   Մյուս կողմից չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը ռազմական հաղթանակ տանի Ղարաբաղում, քանզի դա կհանգեցնի ռազմաքաղաքական բալանսի խախտմանը տարածաշրջանում հօգուտ Թուրքիայի: Այսպիսով  Սերժ Սարգսյանը վտանգի տակ է դրել Ռուսաստանի շահերը ոչ միայն Անդրկովկասում այլև Միջինասիական տարածաշրջանում, որը նույնպես կարևոր դերակատարություն ունի Մոսկվայի համար:  Վերջում նշել է Պուտինը:Zham.am 12.04.2016

– See more at: http://www.ilur.am/news/view/53512.html#sthash.5Am2SRh3.dpuf