1960-ականների հայտնի ասացվածքը` “Երբեք մի վստահիր 30 տարեկանից բարձր մարդուն”, այսօր “անհեթեթություն” է հնչում, հակառակ դեպքում այս տարվա Forbes-ի “Ամենաազդեցիկ մարդկանց” ցուցակում ոչ ոք չէր լինի` վստահություն ներշնչելու համար մյուսներին:
Ֆեյսբուքի հիմնադիր 31-ամյա Մարկ Ցուկենբերգը, որ ցուցակում 19-րդն է, ամենաերիտասարդն է, Հյուսիսային Կորեայի բռնապետ Կիմ Ջոնգ Անը /համար 46/ 32 տարեկան է: Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը /համար 6/, Չինաստանի վարչապետ Լի Կենքյանգը /համար 12/, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Սիսին /համար 49/ և ԱՄՆ Գերագույն դատարանի գլխավոր դատավոր Ջոն Ջ, Ռոբերթս Ջր /համար 60/ բոլորն էլ 60 տարեկան են:
Առաջնորդների, նորարարների, բարերարների և սպառնալիք ներկայացնողների աղյուսակն արդեն 3-րդ տարին անընդմեջ գլխավորում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
63-ամյա Պուտինը համարվում է “աշխարհի եզակի մարդկանցից մեկը, ով ունի բավականաչափ հզորություն անելու այն, ինչ ուզում է և ապա հեշտությամբ դուրս գալու ստեղծված իրավիճակից”,- գրել է ամսագիրը Ռուսաստանի առաջնորդի մասին, ով չնայած իր երկրին ներքաշում է պատերազմական կոնֆլիկտների մեջ և հրահրում է տնտեսական ճգնաժամ` այնուամենայնիվ շարունակում է մեծ հեղինակություն վայելել:
Աղյուսակում նրան հաջորդում է Գերմանիայի Կոնցլեր Անգելա Մերկելը, ով “օգտագործում է իր իշխանությունը` մայրցամաքում միասնականության ձևավորմանը նպաստելու համար”, –գրում է Forbes-ը, ով նրան ճանաչել է “Վերջին 10 տարիների երկրագնդի ամենազդեցիկ կինը”:
3-րդ տեղում ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման է, ով, ամսագրի ձևակերպմամաբ, “աշխարհի ամենամեծ տնտեսական, մշակութային, տեխնոլոգիական, ռազմական և դիվանագիտական ուժ”-ն է, բայց որոշ սադրիչ քաղաքական գործիչներ, ովքեր խափանում են արդյունավետ կառավարումը Վաշինգտոնում, կաշկանդում են նրան:
Ստորև ներկայացվում է Forbes-ի “Աշխարհի ամենազդեցիկ մարդկանց” տասնյակը:
- Վլադիմիր Պուտին – Ռուսաստանի նախագահ
- Անգելա Մերկեր – Գերմանիայի կոնցլեր
- Բարակ Օբամա-ԱՄՆ նախագահ
- Պապ Ֆրանցիս- աշխարհի բնակչության մեկ վեցերորդ մասի հոգևոր առաջնորդ` Հռոմի պապ
- Քսի Ջինփինգ- Չինաստանի նախագահ
- Բիլ Գեյթս-Microsoft_ի հիմնադիր, աշխարհի ամենահարուստ մարդ
- Ջանեթ Յելեն- ԱՄՆ Պետական գանձապետարանի առաջին կին ղեկավարը
- Դեյվիդ Քեմերոն –Բրիտանիայի վարչապետ
- Նարենդրա Մոդի- Հնդկաստանի մեծ ժողովրդաականություն վայելող վարչապետ
- Լարրի Փեյջ- Google-ին պատկանող Alphabet ընկերության 43-ամյա գործադիր տնօրեն, ով, ի դեպ, տասնյակում ամենաերիտասարդն է: