Ամերիկայի Միացյալ Նահանգների 10 գլխավոր քաղաքական ընտանիքները

Բրուքինգի համալսարանի գիտաշխատող Ստեֆան Հեսսը այս թեմայով մի գիրք է գրել` “Ամերիկայի քաղաքական դինաստիաները”: 2009 թ. Վաշինգտոն փոստի համար գրված հոդվածում Հեսսը առաջ է քաշել Ամերիկայի քաղաքական դինաստիաների դասակարգման մեթոդիկան` սկսած 1789թ.: Այն գլխավորում են Քենեդիները, նրանց հաջորդում են Ռուզվելտներն ու Ռոքֆելերները:

Դասակարգումն արվել է միավորների ընդհանուր հաշվարկով: Միավորները բաշխվել են հաշվի առնելով այդ ընտանիքի անդամի պաշտոնը: Այսպիսով`

նախագահ կամ գլխավոր դատախազ – 10 միավոր

փոխնախագահ կամ ներկայացուցիչների պալատի խոսնակ – 4 միավոր

սենատոր կամ նահանգապետ – 3 միավոր

ներկայացուցիչների պալատի անդամ – 2 միավոր

նախագահական ապարատի անդամ – 1 միավոր:

Միավորները բազմապատկվում են տվյալ ընտանիքի անդամի` այդ պաշտոնում ծառայելու ժամանակաշրջանների քանակով /օրինակ նախագահ է ընտրվել 2 անգամ, հետևաբար բազմապատկում են 2-ով/: Յուրաքանչյուր ընտանիքի անդամ ստանում է 1 հավելյալ միավոր, ինչպես նաև 1 հավելյալ միավոր է ստանում յուրաքնաչյուր սերունդ: “Դինաստիա” որակվելու համար անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր ընտանիք ունենա առնվազն 3 սերունդ քաղաքական գործիչներ, որոնք իրար հետ ունեն արյունակցական կապ:

Այսպիսով, Քլինթոնները նույնիսկ չեն որակվում որպես դինաստիա, սակայն հիմնվելով Քլինթոնների մինչև հիմա ունեցած քաղաքական կարիերայի վրա` 45 միավորով նրանք զբաղեցնում են տասնմեկերորդ տեղը` 63 միավոր ունեցող Բայարդներից հետո: 

Ահա այսպիսին է գլխավոր տասնյակը.

Քենեդի /Kennedy/-102 միավոր. 1 նախագահ, 3 սենատոր, 5 ներկայացուցիչների պալատի անդամ, 1 նախագահական ապարատի անդամ:

History_Kennedy_Family_Tree_SF_HD_still_624x352

Քենեդիները ներկայացնելու կարիք չունեն, արդեն 4-րդ սերունդն է, որ  քաղաքական տեսադաշտում են: Մասաչուսեթս քաղաքի ներկայացուցիչների պալատի անդամ Ջոզեֆ Քենեդի Երրորդը պաշտոնի է անցել 2013 թ.:

Ռուզվելտ/Roosevelt/–92 միավոր. 2 նախագահ, 1 փոխնախագահ, 2 նահանգապետ, 4 ներկայացուցիչների պալատի անդամ:

theodore-roosevelt-family-granger

Հեսսը նշում է, որ եթե նախկին առաջին տիկին Էլեանոր Ռուզվելտը համաձայներ ընդունել Նյու Յորքի Դեմոկրատների առաջարկը սենատի անդամ դառնալու համար, նա կարող էր իրենց դինաստիան բերել առաջին հորիզոնական:

Ռոկֆելեր /Rockefeller/ – 84 միավոր. 1 փոխնախագահ, 3 նահանգապետ, 2 սենատոր,  2 ներկայացուցիչների պալատի անդամ:

article-2657681-1EC0242D00000578-762_634x480

Այս բարեկեցիկ քաղաքական ընտանիքի վերջին անդամը` Արևմտյան Վիրջինիայի սենատոր Ջել Ռոկֆելերը թոշակի է անցել 2015 թ. սկզբին: Նա ասյ դինաստիայի միակ դեմոկրատն էր:

Հերիսոն /Harrison/– 76 միավոր. 2 նախագահ, 2 նահանգապետ, 3 սենատոր և 5 ներկայացուցիչների պալատի անդամ:

1899, Washington, DC, USA --- Caroline Harrison and Relatives --- Image by © CORBIS

“Ոչ մի դինաստիա նման քաղաքական պաշտոններում այդքան երկար և նպատակասլաց չի եղել, որքան իրենք”,- գրում է Հեսսը: Արդյունքում, հակառակ իրենց ունեցած սահմանափակ տաղանդի, նրանցից երկուսը դարձել են նախագահ:

Ֆրելինգհայզն /Frelinghuysen/ – 72 միավոր. 4 սենատոր, 2 ներկայացուցիչների պալատի անդամ, 1 նախագահական ապարատի անդամ:frelinghuysen-family-1924-1000

Նրանք գերիշխել են Նյու Ջերսի նահանգի քաղաքական արենայում 6 սերունդ անընդմեջ: Հանրապետական Ռոդնի Ֆրելինգհայզնը նոր է սկսել իր 11-րդ շրջանը Կոնգրեսում:

Ադամս /Adams/– 68 միավոր. 2 նախագահ, 1 փոխնախագահ, 1 նահանգապետ, 1 սենատոր, 2 ներկայացուցիների պալատի անդամ, 2 նախագահական ապարատի անդամ:

Facts-about-John-Quincy-Adams-John-Quincy-Adams-Family

1828 թ. նախագահական վերընտրություններում պարտվելուց հետո Ջոն Քուինսի Ադամսը ընտրվում է ներկայացուցիչների պալատի անդամ Մասաչուսեթս նահանգի կողմից և ծառայում  անընդմեջ 8 շրջան: Նա միակ նախկին նախագահն է, որ նախագահելուց հետո աշխատել է որպես ներկայացուցիչների պալատի անդամ:

Բուշ /Bush/ – 67 միավոր. 2 նախագահ, 1 փոխնախագահ, 2 նահանգապետ, 1 սենատոր, 1 ներկայացուցիչների պալատի անդամ:

George_W._Bush_and_family

Ջեբ Բուշը և իր տղան` Ջորջ Բուշը, որը դեռ վերջերս է ընտրվել Տեխաս նահանգի լիազոր /commissioner/, դեռ պոտենցիալ ունեն իրենց ընտանիքի միավորները ավելացնելու:

Բրիքինրիջ /Breckinridge/ – 65 միավոր. 1 փոխնախագահ, 2 սենատոր, 5 ներկայացուցիչների պալատի անդամ, 1 նախագահական ապարատի անդամ

”Ոչ ոք չի կարող պայքարել նրանց դեմ Կենտակի նահանգում”,- գրում է Հեսսը:-“ Նրանք շատ հարցերում համակարծիք են, բայց միևնույն ժամանակ անհամաձայնություններ են ունենում, օրինակ` Քաղաքացիական պատերազմի վերաբերյալ”:

Թաֆթ /Taft/ – 64 միավոր. 1 նախագահ, 1 գլխավոր դատախազ, 1 նահանգապետ, 3 սենատոր, 2 ներկայացուցիչների պալատի անդամ, 3 նախագահական ապարատի անդամ

Նախագահ  Ուիլյամ Հաուարդ Թաֆթը իր քաղաքական կարիերան ավարտեց որպես  ԱՄՆ գլխավոր դատախազ: Ընտանիքը ծառայեց 5 սերունդ:

Բայարդ /Bayard/ – 63 միավոր. 1 նահանգապետ, 6 սենատոր, 1 ներկայացուցիչների պալատի անդամ, 1 նախագահական ապարատի անդամ

1789-1929 թթ. Բայարդների 6 սերունդ ներկայացրել են Դելվեր նահանգը ԱՄՆ սենատում:

Աղբյուրը` http://www.csmonitor.com/: