Քայնե Ուեստի նախագահ դառնալու ծրագիրը

Օգոստոսի 30-ին MTV երաժշտական տեսահոլովակների մրցանակաբաշխության ժամանակ Քայնե Ուեստը հայտարարել է, որ ծրագրեր ունի իր թեկնածությունը առաջադրել 2020 թվականի նախագահական ընտրություններին: Ժամեր անց ԱՄՆ-ի դեմոկրաատական կուսակությունն իր պաշտոնական Tweeter էջում այդ հայտարարությանն արձագանքել է հետևյալ կերպ`«Անցած գիշեր Քայնե Ուեստը իր թեկնածությունն է առաջադրել 2020 թվականի նախագահական ընտրությունների համար: Բարի գալուստ մրցավազք, պարոն Ուեստ: Ուրախ ենք Ձեզ ունենալ մեր շարքերում»:

Թե որքանով էր Ուեստը լուրջ իր հայտարարության մեջ, համոզված չեմ, քանի որ նույն ելույթի ընթացքում նա նշեց, որ գտնվում է թմրախոտի ազդեցության տակ: Սակայն ասել, թե այս ընտանիքը քաղաքականությունից բոլորովին հեռու է, սխալ կլինի: Անցյալ ամիս երաժիշտն ու իր կինը` Քիմ Քարդաշյանը, մասնակցել էին դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլլերի Քլինթոնի ընտրարշավի համար կազմակերպված դրամահավաքին:

Լյուդմիլա Գրիգորյան