Օրերս կայացել է Գևորգ Եղիազարյանի ծնունդը, որին ներկա են եղել շոու-բիզնեսի ողջ էլիտան (լուսանկարներ)

Տարիներ առաջ  դերասան, հաղորդավար, պրոդյուսեր, բազում երգերի խոսքերի հեղինակ Գևորգ Եղիազարյանը բնակություն հաստատեց ԱՄՆ-ում :

Losarmnews.com կայքը տեղեկացնում է, որ օրերս «Վերանդա» ռեստորանում նա նշել է իր ծննդյան տարելիցը, որը անցել է ջերմ և ընկերական մթնոլորտում : Հյուրերի շարքում են եղել շոու-բիզնեսի ողջ էլիտան: Նրանք են՝ Աիդա Սարգսյանը, Գագիկ Բադալյանը,  Անի Քրիստին, Նորոն, Մարտին Մկրտչյանը, Արմինկան, Միստր X-ը, Արտավազդ Ամիրյանը, Արմուշը, Վահագն Գրիգորյանը և այլն:

Ծննդյան հատկանշական պահերից մեկն այն է , որ օրը համընկել է Հայաստանում տեղի ունեցող վարչապետի ընտրությունների հետ և Գևորգը հյուրերի հետ միասին էկրանի միջոցով հետևել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն՝ կիսելով հայ ժողովրդի ուրախությունը:

Ստորև ներկայացնում ենք ծնունդից նկարներ: