Լոսանջելեսահայերը կաջակցեն Հայաստանում տեղի ունեցող համաժողովրդական շարժմանը

Մայիսի 1-ին, ՀՀ Ազգային Ժողովն ընտրելու է Հայաստանի Հանրապետության Վարչապետին։ Հայաստանի համաժողովրդական շարժումն ունի իր թեկնածուն: Նա աշխարահասփյուռ հայության կողմից սիրված Նիկոլ Փաշինյանն է։
Սիրելի՛ լոսանջելեսահայեր,
Ապրիլի 29-ին, կիրակի օրը, երեկոյան ժամը 6-ին, Գլենդելի քաղաքապետարանի մոտ տեղի կունենա հանրահավաք՝ ի զորակցություն Նիկոլ Փաշինյանի և պայքարի դուրս եկած Հայաստանի ժողովրդի։
Հաշվի առնելով Հայաստանում բոլորիս հուզող վճռական պահը, խնդրում ենք տարածել սույն հայտարարությունը, և բոլորս հանդիպելու ենք նշված օրը:

Աղբյուրը՝ usarmenianews.com