Լոս Անջելեսում Ապրիլի 24-ին ութ անգամ կրակել են հայկական դրոշը ծածանող մեքենայի ուղղությամբ

Լոս Անջելեսում անհայտ անձը կրակ է բացել 19-ամյա Հարի Նալբանդյանի ավտոմեքենայի ուղղությամբ, որտեղ նրանից բացի եղել է նաև քույրը: Միջադեպը տեղի է ունեցել Լոս Անջելեսի 14-րդ ավտոմայրուղում:

«Երբ ես երթևեկում էի ավտոճանապարհով, նրա (անհայտ անձի-tert.am) մեքենան հավասարվեց իմ մեքենայի հետ: Նա իջեցրեց պատուհանը, և մենք նայեցինք իրար: Դրանից հետո նա սկսեց կրակել և 8 անգամ կրակեց»,- ասել է Նալբանդյանը ABC7 տեղական հեռուստաալիքին:

Նալբանդյանների ընտանիքը կարծում է, որ հարձակման պատճառը եղել է Հայաստանի դրոշը:

Նշվում է, որ այդ միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 24-ին:

Հարին նշել է, որ նա և քույրը վնասվածքներ չեն ստացել և ողջ են մնցել միայն երջանիկ պատահականության շնորհիվ:

Աղբյուրը՝ tert.am