Հայաշատ Գլենդելում մոմավառություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի

Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 103-րդ տարին: Ի նշան հարգանքի Գլենդելի հայությունն ու բարձրաստիճան մի շարք հյուրեր իրենց հարգանքի տուրքն են մատուցել՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին մոմավառության արարողություն կազմակերպելով:

Ներկաների թվում են եղել ԱՄՆ Սենատոր Ադամ Շիֆը, Գլեդնելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը, խորհրդի անդամներ Արա Նաջարյանը, Վարդան Կարապետյանը, Վրեժ Աղաջանյանը, ինչպես նաև բարձրաստիճան այլ հյուրեր Ոստիկանության ծառայությունից ու քաղաքապետարանից:

Կատարումներով են հանդես եկել երգիչներ Գագիկ Բադալյանը, Պապին Պողոսյանը, Տիգրան Ասատրյանը, Ռազմիկ Մանսուրյանը և այլք:

Հիշեցնենք, որ այս տարի նշվում է Հայոց ցեղասպանության 103-րդ տարին: ։ Համայն մարդկության պատմության ամենամութ իրադարձություններից մեկի ընթացքում, Օսմանյան Կայսրության կողմից ոչնչացվել ու կոտորվել են 1.5 միլիոն անմեղ հայեր։ Ցեղասպանությունը վերապրածների մեծամասնությունը ստիպված է եղել նոր կյանք սկսել՝ աշխարհով մեկ սփռվելով, այդ թվում նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակություն հատատելով։