Կալիֆորնիայի դատարանը Starbucks-ը պոտենցիալ կոնցերոգենների ցանկում է ներառել

Կալիֆորնիայի դատարանի որոշման համաձայն՝ Starbucks սուրճը և մի շարք այլ ընկերություններ որպես պոտենցիալ կանցերոգեն կմակնշվեն, հաղորդում է CBS-ը։ Դատարանը սուրճ վաճառողներին պարտավորեցրել է սպառողներին զգուշացնել օնկոլոգիական հիվանդությունների առաջացման վտանգի մասին։

Որոշումը կայացվելէ ակտիվիստների հայցից հետո, որտեղ նշվում է, որ նահանգի օրենսդրության համաձայն՝ արտադրողներն ու վաճառողները սպառողներին պետք է հայտնեն իրենց արտադրանքում քիմիակտների առկայության մասին, որոնք քաղցկեղի պատճառ կարող են դառնալ։ Նման նյութերի թվում է ակրիլամիդը։

Starbucks-ի ներկայացուցիչների խոսքով՝ իրենց արտադրանքում առկա ակրիլամիդի քանակությունը չի կարող վնասել։

Աղբյուրը՝ 1in.am