Exclusive. Շաբաթվա թիվ մեկ երեկույթը. Գագիկ Բադալյանն աստղային հյուրերի հետ նշել է տարեդարձն ու գործունեության 25 ամյակը (լուսանկարներ)

Մարտի 26-ին Լոս Անջելեսի «Impression» համալիրում ժողովրդական երգիչ Գագիկ Բադալյանի տարեդարձն ու  բեմում 25 տարվա գործունեության միջոցառումը օրերս դարձել է Ամերիկայի հայ համայնքի ու հայկական մի շարք լրատվամիջոցների ուշադրության առարկան:

 

Նախ հիշեցնենք, որ երգիչը եղել է հայտնի Հովհաննես Բադալյանի սանը, և նրա օրինակով ինքն էլ իր գործունեության 25 տարիների ընթացքում պատվով ներկայացրել հայկական երգն ու երաժշտությունը։ Ի դեպ, Գագիկ Բադալյանը վերջերս է իր հանդիսատեսին, ներկայացրել իր նոր «Հայաստան» տեսահոլովակը:

Երեկույթն աչքի է ընկել մի շարք հայտնի ներկաներով, ինչպես նաև՝ կազմակերպչական շքեղությամբ ու որակով:

Միջացառման մեկնարկն ազդարարել է իր ներկայությամբ երեկույթը պատված բարձնաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, ով սկսել է աղոթքով: Դրան հաջորդել է Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը՝ ֆլեյտահար Գուրգեն Գալստյանի մատուցմամբ: Կատարումներով հանդես են եկել նաև՝ Արմեն Ալոյանը, Ռազմիկ Մանսուրյանը, Շպռոտը, Հովհաննես Շահբազյանը, Հարութ Հակոբյանը, Սուրեն Ավոյանը, Դավիթ Մինասյանը և Գևորգ Չաքմանյանը: Երեկույթը վարել է Գևորգ Եղիազարյանը: Հյուրերի շարքում են եղել՝ Աիդա Սարգսյանը, Արամ Ավագյանը, Նորոն,  Անժելա Սարգսյանը, Mister X-ը, Արտավազդ Ամիրյանը ,Լիլի Ավագյանը Մարատ Հայրապետյանը, Ազատ Հակոբյան, Լիա Բոմբա, Սալբի Մաիլյանը, Ռուբեն Թելունցը,  Անահիտ Մարտիրոսյանը, Մեգի Գրիգորյանը, Սուրոն, ինչպես նաև համայնքում սիրված շատ այլ երգիչներ:

 

Միջոցառման կազմակերպումը երգիչը վստահել է Grand Party Production-ին: Դիզայնի հարցերով զբաղվել է Էդգար Հայրապետյանն, ով հանդես է գալիս Էդգայ Հայ անունով, ծաղկային ձևավորումն իրականցրել է «Rose in Piano» խանութ-սրահը: Երեկույթը տեղի է ունեցել Impression համալիրում:

Երեկույթի ընթացքում կազմակերպիչներին հաջողվել է համատեղել ժողովրդական երգն ու երաժշտությունը, միաժամանակ ստեղծելով մթնոլորտ  դինամիկ ու աշխույժ ժամանց անկացնելու: Նույն տարածքում եղել են 2 բեմեր՝ մեկում կենդանի նվագախում, մյուսում եղել է Party DJ Կարենը:

Հավելենք նաև,  որ երեկույթը լուսաբանել են USArmenia և ARTN հեռուստաընկերությունների կողմից:

LosArmNews.com