Կրակոցներ՝ «Գլենդել Գալերիայում» կողոպուտի ժամանակ

Շաբաթ օրը անվտանգության աշխատակիցները կրակ են բացել «Գլենդել Գալերիայի» ոսկերչական խանութներից մեկում գողության մեջ կասկածվողների ուղղությամբ:

Ինչպես հայտնել են ոստիկանությունից՝ կրակոցներից որևէ մեկը չի տուժել:

Զինված պահակախումբն արձակել է 2-3 կրակոց. կասկածյալներից 1-ը կալանավորվել է, 2-ին հաջողվել է փախուստի դիմել:

«Հասարակությանը վտանգ չի սպառնացել»,-ասվել է հայտարարության մեջ: Կասկածյալները կողոպուտի ժամանակ զենք չեն կիրառել:

Գործի քննությունը շարունակվում է: